Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է 2025 թվականին իր ունեցած նպատակների մասին։
«Ես երբեք ինքս ինձ համար ծրագրեր չեմ կազմում։ Գալիք տարվա համար ես պարզ նպատակներ ունեմ՝ հաղթել յուրաքանչյուր խաղում։ Եթե հաջողվի, Աստծո կամոք, 2025 թվականին «Լոկոմոտիվի» հետ կնվաճենք գավաթը»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Տիկնիզյանը։
Մրցաշրջանի աշնանային հատվածից հետո «Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ 18 խաղում վաստակելով 35 միավոր։