«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը նշել է, որ փորձում է չշեղվել պայմանագրային իրավիճակով։
Եգիպտոսցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը:
«Եթե սա իմ վերջին վեց ամիսն է «Լիվերպուլում», ի՞նչ եմ ուզում տեսնել ապագայում: Ուզում եմ հետ նայել և ասել, որ անհանգստացա կամ ճնշված էի պայմանագրի պատճառով: Բայց և ուզում եմ հետ նայել ու ասել, որ անհավանական սեզոն եմ անցկացրել»:
Սրանք իմ մտքերն են։ Եթե ես սկսում եմ շեղվել, ես պարզապես հիշեցնում եմ ինքս ինձ, որ ուզում եմ հետ նայել և ասել, որ անհավանական մրցաշրջան եմ անցկացրել»,- ասել է Սալահը Sky Sports-ին:
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի առաջատարն է։