«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է սովորել վերջին մրցաշրջաններից որպես մարզիչ։
«Որ դուք միշտ կարող եք ավելի լավ անել ամեն բան և միշտ կարող եք կատարելագործվել: Նման ցուցանիշներով մարդիկ սովորաբար հաղթում են, մենք պետք է երկու անգամ հաղթեինք Պրեմիեր Լիգայում։
Իրականությունն այն է, որ մենք չենք հաղթել, ուստի ունենք ավելի շատ մոտիվացիա, ավելի շատ ցանկություն, ավելի շատ ոգեւորություն:
Կարո՞ղ ենք նայել մեր թիմին և ասել, որ կարող ենք կատարելագործվել: Իմ պատասխանը՝ այո, ամեն պարամետրով։ Այնպես որ, եկեք դա անենք»,- ասել է «Արսենալի» մարզիչը: