Մարկուս Ռեշֆորդը պատասխանել է սաուդյան թիմերի առաջարկներին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա հարձակվողը պատրաստ է միայն տեղափոխվել այն թիմ և լիգա, որտեղ նա կարող է վերականգնել իր տեղը Անգլիայի հավաքականում, և այդ պատճառով մերժել է Սաուդյան Արաբիայի երեք առատաձեռն առաջարկները։

Ռեշֆորդը վերջերս ակնարկել է մանչեսթերյան ակումբից հեռանալու մասին՝ ասելով, որ պատրաստ է նոր մարտահրավերների։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։