«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածքից ապաքինվելուց հետո հինգշաբթի առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 3-ին կայացած Գերմանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում (0։1) 38-ամյա ֆուտբոլիստը կողոսկրի կոտրվածք էր ստացել։
Այս մրցաշրջանում Նոյերը թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում։