«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» հարձակվողի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» 25-ամյա կենտրոնական հարձակվող Մաթեուս Կունյայի ծառայություններով։ Հաղորդում է Caught Offside-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «գայլերը» չեն ցանկանում բաց թողնել բրազիլացի ֆուտբոլիստին եւ պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել մինչեւ 2030 թվականի ամառ։ Ընդգծվում է, որ «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել Կունյային մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։

Այս մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: