Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է մադրիդյան ակումբի պատմության ամենատարեց գոլահարը։ Խորվաթ կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:1):
Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել 39 տարեկան 116 օրականում։ Խորվաթ կիսապաշտպանը գերազանցեց լեգենդար Ֆերենց Պուշկաշի նվաճումը, ով 1966 թվականի ապրիլի 17-ին Մադրիդի «Ռեալի» կազմում գոլ խփեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում։
Մոդրիչի համար նախորդ օրը խփած գոլն առաջինն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 19 հանդիպումներում։