«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կիսվել է թիմի վինգեր Սավիոյի խաղի մասին մեկնաբանությունով։
«Նա իսկապես տաղանդ ունի։ Նա շատ լավ սկսեց, բայց հետո թիմը սկսեց խնդիրներ ունենալ: «Նա ունի բացառիկ որակներ, ձեռք է բերում վստահություն և իր ներդրումն է ունենում հաղթանակներում», – Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում BBC Sport Manchester-ը։
Հիշեցնենք, որ Սավիոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2024 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 25 հանդիպման, դարձել մեկ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։