Կևին Դե Բրույնեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ հանդիպումը 400-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով Կևին Դե Բրույնեի համար։

33-ամյա բելգիացի կիսապաշտպանը անգլիական գրանդում հանդես է գալիս 2015 թվականի օգոստոսից։ Այդ ամառ տաղանդավոր կիսապաշտպանի համար «քաղաքաբնակները» գերմանական «Վոլֆսբուրգին» վճարեցին 76 միլիոն եվրո։

Այս ընթացքում Դե Բրույնեն մասնակցել է 400 խաղի՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել է 104 գոլ և կատարել 172 գոլային փոխանցում։ Դե Բրույնեի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ:

Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։