Ջուդ Բելինգհեմ․ «Ես ցանկանում եմ լինել թիմի առաջատարը»

Լա Լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում Ջուդ Բելինգհեմը չիրացրեց 11 մետրանոցը։ Միաժամանակ անգլիացին ավելի ուշ գոլային փոխանցում կատարեց Լուկա Մոդրիչին ու նաև գոլ խփեց, ինչի շնորհիվ «Ռեալին» արտագնա հաղթանակ բերեց 2։1 հաշվով։

Բելինգհեմն ասել է, որ չիրացրած 11 մետրանոցը չի ազդել իր վրա:

«Նույնիսկ եթե մենք գոլ չխփեինք, չէր նշանակի, որ ես լավ չէի խաղում: Ես լավ ժամանակ անցկացրի ընտանիքիս հետ և մեծ ոգևորությամբ ու վճռականությամբ վերադարձա «Ռեալ»։

Այդ իսկ պատճառով 11 մետրանոցն ինձ վրա չազդեց։ Ես գիտեի, որ լավ եմ խաղում: Հաճելի է հաղթական գոլ խփելը, բայց մեր ելույթը շատ ավելի կարևոր է։ Ես ցանկանում եմ լինել թիմի առաջատարը, և ես դա ցույց տվեցի այսօր»,- ասել է Բելինգհեմը «Ռեալ Մադրիդ» ակումբային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: