Հայտնի է, թե որտեղ կարող է կարիերան շարունակել Մոհամեդ Սալահը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հեռանալ ակումբից։ Իր վերջին հարցազրույցում եգիպտացին բացահայտ ակնարկել է իր մոտալուտ հեռանալու մասին։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսի վերջին։ Լրագրող Սանտի Աունայի խոսքերով, չնայած հրապարակային հայտարարություններին, Սալահը դեռ նախընտրում է երկարաձգել պայմանագիրը և շարունակել ելույթները «Լիվերպուլում»:

Աստղային հարձակվողն իր խոսքերով միայն փորձում է ճնշում գործադրել «Լիվերպուլի» ղեկավարության վրա։ Հայտնի է, որ իրավիճակին ուշադիր հետևում են ՊՍԺ-ի ներկայացուցիչները, ովքեր արդեն կապ են հաստատել Սալահի գործակալների հետ։

Նաև 32-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է վերագրվում Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներին։