Մադրիդի «Ռեալը» մտադիր է վիճարկել Վինիսիուս Ժունիորի կարմիր քարտը։
Ուրբաթ օրը Լա Լիգայում «Վալենսիայի» հետ խաղում, մադրիդցիների վինգերը հեռացվեց խաղադաշտից դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու գլխին հետևից հարվածելու համար:
Մադրիդի «Ռեալը» դժգոհ է գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրադոյի և VAR-ում աշխատող Մունիս Ռուիսի որոշումներից, քանի որ դատավորները հաշվի են առել միայն բրազիլացու սխալ պահվածքը, բայց ոչ «Վալենսիայի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու սադրանքները։
Հաղորդվում էր, որ Վինիսիուսը կարող է որակազրկվել մինչև չորս խաղով, սակայն, ինչպես գրում է Marca-ն, գործը կսահմանափակվի Իսպանիայի առաջնությունում երկու խաղ բաց թողնելով։
«Ռեալը» ամեն դեպքում կբողոքարկի։ Ֆուտբոլիստի որակազրկման վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել մինչև երկուշաբթի՝ այս օրը մադրիդյան թիմը Copa del Rey-ում կխաղա «Դեպորտիվա Միներայի» հետ։