«Բարսելոնայի» նախկին տնօրենը մեկնաբանել է Վինիսիուս Ժունիորի որակազրկումը

«Բարսելոնայի» նախկին տնօրեն Թոնի Ֆրեյքսան կոչ է արել Վինիսիուսին որակազրկել առնվազն 6 խաղով։

Ուրբաթ օրը Լա Լիգայում «Վալենսիայի» հետ կայացած խաղում (2:1), Մադրիդի «Ռեալի» վինգերը հեռացվեց խաղադաշտից դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու գլխին հետևից հարվածելու համար:

«RFEF-ի Կարգապահական օրենսգրքի 103-րդ հոդվածը սահմանում է, որ հարձակումները պատժվում են 4-ից 12 խաղ արգելքով», – գրել է «Բարսայի» նախկին տնօրեն Ֆրեյքսան սոցիալական ցանցերում:

«RFEF-ի կարգապահական օրենսգրքի համաձայն՝ Վինիսիուսը պետք է պատժվի հետևյալ կերպ՝ ագրեսիայի համար 4-ից 12 հանդիպում (հոդված 103), 2-ից 3 հանդիպում՝ մրցավարի հետ վիճաբանության համար (հոդված 127): Այսինքն՝ նվազագույնը 6 հանդիպում։ Հակառակ դեպքում սկանդալ կլինի»,- ասել է Ֆրեքսյան։