«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում գրանցած ոչ-ոքիից հետո։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Չելսին» 82-րդ րոպեին բաց թողեց «արծիվների» պատասխան գոլը։
«Մենք շատ բան արեցինք այս խաղում հաղթելու համար, բայց պետք է մինչև վերջ պայքարեինք: Ցավոք սրտի, խաղի ավարտներում մենք զիջում ենք»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Նիզաար Կինսելլան։
Հիշեցնենք, որ «Չելսին» չի կարողացել հաղթել չորս հանդիպում։ Հունվարի 11-ին Մարեսկայի սաները գավաթային հանդիպում կանցկացնեն «Մորեկամբի» հետ։