Մարզական լրագրող և ֆուտբոլային ինսայդեր Խավի Միգելը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկություն է հայտնել, որ Իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն և թիմի նորեկներից մեկը՝ Պաու Վիկտորը թիմի հետ մեկնեն Սաուդիան Արաբիա՝ Սուպերգավաթի հանդիպումներին մասնակցելու համար։
«Ակախ նրանից, Դանին և Վկտորը գրանցված են, թե ոչ, մարզիչը ցանկանում է, որ նրանք թիմի հետ մեկնեն Սաուդիան Արաբիա՝ Սուպերգավաթի հանդիպումներին։ Մարզիչը չի ցանկանում թիմի անդամներին մեկուսացնել թիմից», – հայտնել է լրագրողը։
Հիշեցնենք, որ չնայա ֆեդերացիայի և Լա Լիգայի մերժումներին՝ «Բարսելոնայի» ղեկավարությունն անում է ամեն բան, որպեսզի կարողանա գրանցել Պաու Վիկտորին և Դանի Օլմոյին։ Վերջինններս չգրանցվելու պատճառով դուրս են մնացել հայտացուցակից։