«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ուեսլի Ֆոֆանան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով խաղադաշտից դուրս է մնացել դեկտեմբերի սկզբից։
«Ցավոք սրտի, Ֆոֆանան շատ երկար ժամանակով կարող է բացակայել։ Նա կարող է դուրս մնալ մրցաշրջանի մնացած հատվածում։ Մենք հաստատ չգիտենք։ Նա կարող է բաց թողնել մրցաշրջանի մի մասը»,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի խոսքերն է մեջբերում London Evening Standard-ը։
Ֆուտբոլիստը վիրահատության չի ենթարկվել, սակայն Մարեսկան չի բացառել, որ դա կարող է պահանջվել։
Այս մրցաշրջանում 24-ամյա Ֆոֆանան մասնակցել է Անգլիայի առաջնության 12 հանդիպման։