Capology. Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ 33-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 20,8 մլն ֆունտ։

Երկրորդ տեղում «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է՝ 19,5 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։ Երրորդ տեղը կիսում են «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն, որոնցից յուրաքանչյուրը ստանում է տարեկան 18,2 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է Capology-ը։

Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը․

1.Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի) – 20,8 միլիոն ֆունտ,

2.Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի) – 19,5 միլիոն ֆունտ,

3.Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) – 18,2 մլն ֆունտ,

4.Կազեմիրո (Մանչեսթեր Յունայթեդ) – 18,2 մլն ֆունտ,

5.Ջեկ Գրիլիշ (Մանչեսթեր Սիթի) – 15,6 միլիոն ֆունտ,

6.Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ) – 15,6 միլիոն ֆունտ,

7.Բրունո Ֆերնանդեշ (Մանչեսթեր Յունայթեդ) – 15,6 մլն ֆունտ,

8.Բերնարդո Սիլվա (Մանչեսթեր Սիթի) – 15,6 միլիոն ֆունտ,

9.Կայ Հավերց (Արսենալ) – 14,5 մլն ֆունտ,

10.Գաբրիել Ժեզուս (Արսենալ) – 13,7 մլն ֆունտ։