«Լիվերպուլի» 32-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահը պատասխանել է այն հարցին, թե իրո՞ք հավատում է, որ այս մրցաշրջանն իր վերջինն է ակումբում, որի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է գալիք ամառ։
«Առայժմ, այո, սա վերջին վեց ամիսն է այստեղ։ Առաջընթաց չկա։ Մենք հեռու ենք որևէ առաջընթացից։ Պետք է միայն սպասել ու տեսնել»,- Սալահի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։