«Մանչեսթեր Յունայթեդը» վերջնական որոշում է կայացրել Հարի Մագուայրի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է առնվազն ևս մեկ մրցաշրջան մնալ թիմում։ Ակումբը որոշել է ակտիվացնել պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակը՝ մինչև 2026 թվականի ամառ։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։

«Մենք կակտիվացնենք այս տարբերակը։ Մեզ իսկապես պետք է Հարրին։ Նա պետք է կատարելագործվի որպես առաջատար, քանի որ մեզ պետք են առաջատարներ դաշտում»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ամորիմը։

Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Լեսթերից» 2019 թվականին 80 միլիոն ֆունտով։ Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։