Վերջին մի քանի ժամերի ընթացքում Լա Լիգան և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) մի քանի լրագրողների ասել են, որ հաստատ թույլ չեն տա «Բարսելոնային» գրանցել կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին Իսպանիայի առաջնության մնացած հատվածի համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, եթե կատալոնական ակումբը ցանկանում է վիճարկել Լա Լիգայի և RFEF-ի այս որոշումը, ապա ստիպված կլինի օգտվել բացառապես դատական ուղիներից։
Հունվարի 1-ին Լա Լիգան հեռացրել է Օլմոյին և Վիկտորին մրցաշրջանի համար հայտարարված «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ցուցակից։