Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի հետ կապված իրավիճակին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի ֆուտբոլիստներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի հետ կապված իրավիճակը։

«Անկեղծ ասած, ես գոհ չեմ այս իրավիճակից, ինչպես իրենք՝ ֆուտբոլիստները։ Մենք պրոֆեսիոնալներ ենք։ Կա վստահություն։ Մենք պետք է սպասենք վերջնական որոշմանը»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ նախկինում «Բարսելոնան» մերժվել էր երկու ֆուտբոլիստների գրանցումը մրցաշրջանի երկրորդ հատվածում։