«Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը հանդես է եկել Ամանորյա ուղերձով:
««Նոայի» սիրելի երկրպագուներ, բարեկամներ ու հայ ֆուտբոլասերներ:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը։
2024 թվականը մեզ համար արագ փոխակերպումների, կարևոր մարտահրավերների ու գեղեցիկ հաղթանակների տարի էր։ Մենք անդադար ու առանց վարանելու աշխատեցինք հանուն մեր նպատակների:
Մենք ցույց տվեցինք, որ մեծ հաղթանակները սկսվում են երազանքից, իսկ իրականություն են դառնում կամքի, աշխատասիրության և մինչև վերջ կռվելու վճռականության շնորհիվ։
Շնորհակալություն բոլորիդ՝ աջակցության և նվիրվածության համար։ Միասին մենք դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու՝ հանուն մեր երկրի և դրոշի։ Այս տարի մենք աշխատելու ենք ավելի շատ ներդնելու ենք ավելին, երազելու ենք ավելի մեծ բարձունքների մասին։
Թող 2025 թվականը նշանավորվի էլ ավելի մեծ հաղթանակներով և նվաճումներով խաղադաշտում և դրանից դուրս։
Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ խաղաղության, առողջության և մեր հայրենիքի համար նոր ձեռքբերումների տարի», – Վարդգես Վարդանյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: