«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը բացատրել է Մարկուս Ռեշֆորդի վերադարձը թիմ։ 27-ամյա հարձակվողը ընդգրկվել է «կարմիր սատանաների» հայտացուցակում՝ «Նյուքասլի» հետ հանդիպման համար՝ նա հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից։
Նախորդ չորս խաղերում մարզիչը անգլիացուն դուրս էր թողել կազմից։
«Մեր խաղացողներից շատերն այս պահին բացակայում են: Ամեն շաբաթ ես որոշում եմ, թե ով է պատրաստ կազմելու ցուցակը, և այս անգամ նա այստեղ է»,- Ամորիմի մեկնաբանությունը հայտնում է լրագրող Ռիչ Ֆեյը։