Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս պարտվեց «Իսպվիչին»։
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց «Իսպվիչի» ֆուտբոլիստ Դելափը, ով անվրեպ իրացրեց 11 մետրոնցը։
53-րդ րոպեին Օմարի Հատքինսոնը կրկնապատկեց «Իսպվիչի» առավելությունը։
Այս պարտությունից հետո «Չելսին» նահանջեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։