«Լիվերպուլը» հույս ունի նոր պայմանագրեր կնքել հարձակվող Մոհամեդ Սալահի և կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ:
Երկու ֆուտբոլիստներն էլ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կդառնան ազատ գործակալներ, եթե ակումբը չհամոզի նրանց երկարաձգել պայմանագրերը։
Հայտնի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի կարծիքով՝ ամեն ինչ գնում է դեպի այն, որ Սալահն ու վան Դեյկը կմնան ակումբում։ Ամենայն հավանականությամբ, եգիպտացին և հոլանդացին երկու տարի ժամկետով պայմանագրեր կստորագրեն. դա պնդում են գլխավոր մարզիչ Արնե Սլոտը և սպորտային տնօրեն Ռիչարդ Հյուզը։
Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամռանից, իսկ Վիրջիլ վան Դեյկը՝ 2018 թվականի հունվարից։