Հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը կիսվել է իր կարծիքով «Բարսելոնայում» հարձակվող Անսու Ֆատիի հեռանկարների մասին։
Կատալոնական ակումբում 22-ամյա ֆուտբոլիստի ապագան կասկածի տակ է: Իսպանացի հարձակվողը հաճախակի վնասվածքների պատճառով հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս։
«Երկու տարի առաջ Անսուն աշխարհի գագաթին էր: Նա մի փոքր վատ բախտ է ունեցել վնասվածքների հետ կապված, բայց ես վստահ եմ, որ նա կհաղթահարի բոլոր դժվարությունները, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է։
Նա կվերադառնա իր մակարդակին և կրկին կգրավի «Բարսելոնայի» երկրպագուների սրտերը։
Ինչ վերաբերում է հնարավոր վարձակալությանը, ապա այս հարցը պետք է տալ ակումբին, որը գիտի իր մտադրություններն ու մարզչի կարծիքը։
Ֆուտբոլում ամեն ինչ կարող է փոխվել հինգ րոպեում։ Անսուն ցույց է տվել, որ ունի «Բարսելոնայում» խաղալու որակներ»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։