Առաջին ատյանի դատարանը մերժել է «Բարսելոնայի» բողոքը՝ կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին Լա լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա կատալոնական ակումբի վերջին փորձն էր՝ դիմելու դատարան։ Այժմ «Բարսելոնան» կկարողանա ձեռք բերել Օլմոյին և Վիկտորին միայն այն դեպքում, եթե հաստատվի «Կամպ Նոուում» VIP տեղերի վաճառքի գործարքը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնային» արգելվել է գրանցել ֆուտբոլիստների։ Օլմոյի պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ խաղացողը դառնում է ազատ գործակալ, եթե ակումբը չկարողանա գրանցել նրան մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Դանի Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամառ «Լայպցիգից»:
«Բլաուգրանաները» կարողացան գրանցել Օլմոյին միայն մինչև 2024 թվականի վերջը, ինչպես նաև Պաու Վիկտորին, ով ակումբ էր տեղափոխվել «Ժիրոնայից»։