«Ատլետիկոն» պատրաստ է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպանին

Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է «Բարսելոնայից» գնել կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեին։

«Ատլետիկոն» ֆրանսիացուն վարձակալել է «կապտանռնագույններից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ինչպես հայտնում է լրագրող Ռուբեն Ուրիան, 29-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերով հետաքրքրված է «Ատլետիկոն»։ Մադրիդյան ակումբը կենտրոնական պաշտպանի համար պատրաստ է «Բարսելոնային» առաջարկել մոտ 8-10 միլիոն եվրո։

Կլեման Լանգլեն այս մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 2 գոլ։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 7,5 մլն եվրո։