Զինեդին Զիդանը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Զիդանը ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։ Զիդանը պլանավորում էր այս պաշտոնը ստանձնել 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո, սակայն այն ժամանակ Դիդյե Դեշամը չհեռացավ ազգային թիմից։

Զիդանը սպասում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան իրեն մոտենա համագործակցության առաջարկով։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը Մադրիդի «Ռեալում» աշխատելու փորձ ունի։ Նրա գլխավորությամբ «Լոս Բլանկոսը» հաղթեց Իսպանիայի առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգան։