«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը կարող է փոխել ակումբային գրանցումը արդեն հունվարին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստին հետեւում է Լոնդոնի «Թոթենհեմը»։ Ինչպես հայտնի է դարձել լրագրող Ջեք Գոգին, Գրիլիշի ծառայություններով, բացի «Թոթենհեմից», հետաքրքրված է նաև «Նյուքասլը»։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, սակայն չի կարողացել ոչ մի գոլ խփել։
Անգլիացու պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 45 մլն եվրո։