«Թոթենհեմը» փոխարինող է գտել Հյոն Մին Սոնին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան թիմը որոշել է բաժանվել 32-ամյա ֆուտբոլիստից։
Ըստ Fichajes-ի՝ «Թոթենհեմը» ակտիվորեն փոխարինող է փնտրում Սոնին։ Տարբերակներից մեկը «Լեսթերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆակունդո Բուոնանոտեն է։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա արգենտինացին մասնակցել է 18 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։