Կենտրոնական պաշտպան Աhարոն Անսելմինոն ժամանակից շուտ «Բոկա Խունիորսից» կտեղափոխվի «Չելսի»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին այս շաբաթվա վերջին կուղևորվի Լոնդոն և մի քանի օրվա ընթացքում կսկսի մարզվել Էնցո Մարեսկայի թիմի հետ։ Հիշեցնենք, որ «Չելսին» Անսելմինոյին ձեռք է բերել «Բոկա Խունիորսից» այս տարվա օգոստոսին, սակայն պաշտպանին արգենտինական ակումբում պահել է վարձավճարով մինչեւ ընթացիկ եվրոպական մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Անսելմինոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։