Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապպեն և Վինիսիուս Ժունիորը կարող են չընդգրկվել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի «Դեպորտիվ Միներայի» դեմ խաղի հայտացուցակում։
Ինչպես հայտնի է դարձել Defensacentral-ին, գավաթային խաղում երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտ դուրս չեն գա մեկնարկային կազմում։
Հունվարի 6-ին կկայանա 1/16 եզրափակիչ «Դեպորտիվա Միներա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին:
Նշենք, սաները Լա լիգայի 12-րդ տուրի հետաձգված խաղի շրջանակներում հունվարի 3-ին կխաղան «Վալենսիայի» դեմ։