Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հայտնել է, որ պատրաստ է լսել այլ ակումբների առաջարկները։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» հիմնական դարպասապահը մնում է բելգիացի Տիբո Կուրտուան, ում պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Հիշեցնենք, որ Լունինը թիմին միացել է 2018 թվականի հուլիսին։ Ակումբի հետ ուկրաինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է հինգ խաղի, որտեղ բաց է թողել ութ գոլ և երկու անառիկ է պահել դարպասը։