«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն խաղի մասին, որն ամենաշատն է ազդել «քաղաքայինների» հոգեվիճակի վրա։
««Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը մեծապես խլեց մեր վստահությունը։ Այդ հանդիպումը մեզ սպանեց։ Այս խաղը հոգեբանական տեսանկյունից լարված էր, հետո դժվար հանդիպումներ եղան «Աստոն Վիլայի» և «Էվերթոնի» հետ։
Պետք է ձգտել հաղթանակների, այդպիսին է կյանքը։ Ֆուտբոլիստներից շատերը կրկին ապացուցեցին, որ պատրաստ են պայքարել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։