Պեպ Գվարդիոլա. «Նա «Մանչեսթեր Սիթիի» և ամբողջ Պրեմիեր Լիգայի պատմության ամենաազդեցիկ ֆուտբոլիստներից մեկն է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի կարևորության մասին։

«Կևինի մասին կասկած չկա, երբ նա լավ մարզավիճակում է։ Կևինը Կևին է։ Նա «Մանչեսթեր Սիթիի» և ամբողջ Պրեմիեր Լիգայի պատմության ամենաազդեցիկ ֆուտբոլիստներից մեկն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։