Պորտուգալացի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտարարել է իտալական «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
«Ճիշտ է, ես հեռացա «Միլանից»։ Դա կյանքն է։ Իմ խիղճը մաքուր է, քանի որ արեցի այն ամենը, ինչ կարող էի»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Ֆոնսեկան «Միլանը» գլխավորում է 2024 թվականի ամառվանից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը կդառնա Սերխիո Կոնսեյկաոն, ով ակումբը կգլխավորի մինչև 2026 թվականը։
«Միլանը» 17 խաղից հետո ունի 27 միավոր։ Իտալիայի առաջնության հերթական տուրում «Միլանը» կհանդիպի «Կալյարիի» հետ։