Ինչպես արդեն հայտնի է, կատալոնական «Բարսելոնան» խնդիրներ ունի Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին գրանցելու հարցում։ Ավելի վաղ իսպանիայի սպորտային դատարանը մերժել էր Դանի Օլմոյին գրանցելու «Բարսելոնայի» հայցադիմումը։
Կատալոնական ակումբին մնում էր միայն գրանցման համար անհրաժեշտ գումարը հավաքել VIP տեղերի վաճառքի և անհատական ներդրումների շնորհիվ։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն Լա Լիգան արդեն ստացել է VIP տեղերի վաճառքի փաստաթղթերը։ Եթե նրանք հաստատեն, Բարսելոնան կկարողանա գրանցել Օլմոյին, Պաու Վիկտորին + Բարսան կվերադառնա՝ 1:1-ին։