«Մոնակոն» չի պատրաստվում ձմռանը պայմանագիր կնքել Մանֆրեդ Ուգալդեի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Սպարտակի» հարձակվողի նկատմամբ։
Ըստ Foot Mercato-ի լրագրող Սեբաստիեն Դենիսի, պոտենցիալ տրանսֆերի հետ կապված կոնկրետություններ չկան: Մոնեգասկներին դուր է գալիս ֆուտբոլիստի խաղաոճը, սակայն նրա արժեքը չափազանց բարձր են համարում։
Ուգալդեի փոխհատուցման գումարը կազմում է 30 միլիոն եվրո։ Բացի այդ, «Սպարտակում» չեն ցանկանում վաճառել հարձակվողին։
«Մոնակոն» նախընտրում է վեց ամսով վարձակալել ևս մեկ հարձակվողի։