«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ուժեղացնել պաշտպանական գիծը:

Ինչպես իր էջերում հայտնում է TodoFichajes պորտալը, «կարմիր սատանաները» բանակցություններ են վարում «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենի համար։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կարող են Քրիստենսենին վարձակալել՝ 18 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։ Նշվում է, որ 28-ամյա Քրիստենսենին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է։

«Բարսելոնան» իր հերթին ցանկանում է բաժանվել դանիացուց՝ նրա զգալի աշխատավարձի պատճառով։