«Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակն է։ Վերջերս «կարմիր սատանաների» հիմնական դարպասապահ Անդրե Օնանան քննադատության է ենթարկվում իր անորոշ խաղի պատճառով, ինչն էլ ակումբ նոր դարպասապահի հնարավոր հայտնվելու մասին խոսակցությունների տեղիք է տվել։
Ըստ Sunday Mirror-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում է Վերբրյուգենը, ում տրանսֆերը կարող է արժենալ 30 միլիոն ֆունտ (ավելի քան 36 միլիոն եվրո)։ «Բավարիան» նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում հոլանդացու նկատմամբ, քանի որ երկարաժամկետ փոխարինող է փնտրում Մանուել Նոյերին։
Բարտ Վերբրյուգենը «Բրայթոնի» կազմում Պրեմիեր Լիգայի 17 խաղում 25 գոլ է բաց թողել։ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։