Կևին Դե Բրույնեն՝ իր մարզավիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատասխանել է իր ներկայիս մարզավիճակին վերաբերող հարցին։

«Ամեն ինչ լավ է: Հուսով եմ, որ ավելի լավ կլինի: Այժմ մենք ավելի հեշտ ժամանակացույց ունենք, ուստի հուսով եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մարզումների հետ ռիթմի մեջ կմտնեմ:

Դժվար է ասել, թե որքան հեռու եմ կատարյալ մարզավիճակից: Վնասվածքից հետո տասը օրվա ընթացքում չորս հանդիպում անցկացրի, ու շատ դժվար էր»,- բելգիացու խոսքերն է մեջբերում լրագրող Նիլ Մոքսլին։

Այս մրցաշրջանում 33-ամյա Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հունվարի 4-ին «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Վեսթ Հեմին»: ։