Կևին Դե Բրույնե․ «Դեռ ոչինչ պարզ չէ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատասխանել է հարցին, թե արդյոք նորություններ կան իր պայմանագրի երկարաձգման մասին։

«Ոչ. Դեռ ոչինչ պարզ չէ»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ինչպես հայտնի է, Կևին Դե Բրույնեի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Բելգիացի կիսապաշտպանն արդեն տասներորդ մրցաշրջանն է խաղում «Սիթիի» կազմում։

Այս ընթացքում Դե Բրույնեն անցկացրել է 399 պաշտոնական հանդիպում, որոնցում կազմում դարձել է 104 գոլի և 171 գոլային փոխանցման հեղինակ։