«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հեռանկարների մասին։
Կարագերը կարծում է, որ Ամորիմին ժամանակ է պետք թիմից բարձր վարձատրվող խաղացողներին հեռացնելու համար, ովքեր իրենց մակարդակով չեն հանդես գալիս: —
«Մինչև 2025 թվականի վերջ «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա ավելի կայուն թիմ։ Ամորիմը կխաղա լիարժեք թիմով և ձեռք կբերի նոր խաղացողներ, որոնք կօգնեն կյանքի կոչել նրա գաղափարները», – Կարագերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում են 14-րդ տեղը՝ 18 խաղից հետո վաստակելով 22 միավոր։