Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան շուտով կվերադառնա խաղադաշտ։ Հիշեցնենք, որ ավստրիացին այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ ապաքինվում էր խաչաձև կապանների վնասվածքից։
Ինչպես հայտնում է Marca-ն, Ալաբան կարող է խաղադաշտ դուրս գալ հունվարի 19-ին Լա Լիգայի 20-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լաս Պալմասի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ 18 խաղից հետո «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Հաջորդ հանդիպումը Կառլո Անչելոտտիի թիմը կանցկացնի հունվարի 3-ին՝ մրցելով «Վալենսիայի» հետ։