Բրիտանական լրատվամիջոցները տեղեկություններ են հայտնել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի ֆինանսական վիճակի մասին։
Ըստ The Sun-ի՝ Բունդեսլիգայում հանդես եկող անգլիացի հարձակվողի կարողությունը գերազանցում է 91 միլիոն ֆունտ ստերլինգը Նշվում է, որ 2024 թվականի սկզբին անգլիացին ուներ 75 միլիոն ֆունտ։
Այս մրցաշրջանում 31-ամյա Հարի Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։