Մադրիդի «Ռեալի» նախկին սկաուտր Մանոլո Ռոմերոն կարծում է, որ ակումբը կվաճառի իր հարձակվող Վինիսիուս Ժունիորին, եթե նրա համար առաջարկեն 300 միլիոն եվրո։
«Ես վստահ էի, որ նա տեղափոխվելու է Սաուդյան Արաբիա։ Եթե 300 միլիոն եվրոյից ավելի առաջարկեն, վստահ եմ, որ Ֆլորենտինո Պերեսը կվաճառի նրան, որ նույնիսկ իր մեքենայով կհասցնի օդանավակայան։ 300 միլիոն եվրոն մեծ գումար է։ Կարծում եմ, որ Մբապպեն կդառնա Ֆլորենտինոյի սիրելին»,- Ռոմերոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր սաուդյան ակումբներից բրազիլացու նկատմամբ լուրջ հետաքրքրության մասին։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։