Էրլինգ Հոլանդը առաջին անգամ հայր է դարձել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդն առաջին անգամ հայր է դարձել։ Այս մասին իսպանացին ասել է «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2։0)։

«Երբեմն մրցավարները վատ էին դատում Էրլինգին, բայց դա ֆուտբոլի մի մասն է։ Նա հոգնած է, շատ րոպեներ խաղաց։

Օրեր առաջ նա առաջին անգամ հայր է դարձել։ Սրանք հուզիչ օրեր էին նրա համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։