«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» ճգնաժամն ու խորհուրդներ տվել «քաղաքայինների» ֆուտբոլիստներին։
«Յուրաքանչյուր թիմ ունի լավ և վատ պահեր։ Հիմա վատ պահ է եկել «Մանչեսթեր Սիթիի» համար։ Բայց նրանք անպայման կվերադառնան ավելի ուժեղ։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին խորհուրդ կտայի ավելի շատ կենտրոնանալ խաղադաշտում իրենց խաղի վրա և չխոսել լրատվամիջոցներով»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Անցկացրած 19 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի սաները հունվարի 4-ին կմրցեն «Վեսթ Հեմի» հետ։