«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն ամենայն հավանականությամբ կանցկացնի իր վերջին մրցաշրջանը ակումբում։
Ինչպես հայտնում է Kicker-ը, 28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի զգալի մասից, որպեսզի երկարաձգի պայմանագրի ժամկետը և մնա մյունխենյան թիմում, սակայն ակումբի ղեկավարությունը հակված է բաժանվել գերմանացի ֆուտբոլիստից։
«Բավարիան» կվերանայի իր ծրագրերը միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը գերազանց հանդես գա մրցաշրջանի երկրորդ կեսում։
Լերոյ Սանեն այս մրցաշրջանում անցկացրած 19 խաղում խփել է 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։